Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիան շվեյցարական բանկում հաշիվների 45 հազար տերերի տվյալներ Է պահանջել

Ֆրանսիան շվեյցարական բանկում հաշիվների 45 հազար տերերի տվյալներ Է պահանջել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները պահանջել են տվյալներ տրամադրել UBS շվեյցարական բանկում հաշիվների մոտավորապես 45 հազար ֆրանսիացի տերերի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Պաղիզիեն» թերթը:

«Այդ ցուցակներում առկա ակտիվները գերազանցում են 11 մլրդ ֆրանսիական ֆրանկը, ինչը կարող Է ֆրանսիական գանձարանի համար ենթադրյալ եկամտի մի քանի միլիարդ եվրոյի կորուստ ներկայացնել»,- թերթը մեջբերում Է արել Ֆրանսիայի հարկային իշխանությունների նամակից, որը Շվեյցարիային Է ուղարկվել տակավին մայիսին:  

Ֆրանսիայի իշխանություններին հետաքրքրում են հաշիվների ինչպես ներկայիս, այնպես Էլ նախկին տերերը, որոնք Ֆրանսիայում ապրել են 2006 եւ 2008 թվականների դրությամբ, նշում Է հրատարակությունը:

Մինչ այժմ Ֆրանսիային արդեն հաջողվել Է տվյալներ ստանալ գրեթե 5 հազար հաշիվների վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am