Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանում ավարտել են անապատով ձգվող աշխարհում ամենաերկար ավտոմայրուղու շինարարությունը

Չինաստանում ավարտել են անապատով ձգվող աշխարհում ամենաերկար ավտոմայրուղու շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ավարտվել Է անապատով ձգվող աշխարհում ամենաերկար ավտոմայրուղու շինարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը:

930 կիլոմետր ընդհանուր երկարությամբ մայրուղին միացնում Է Լինհե եւ Բայգեդա բնակավայրերը Չինաստանի հյուսիսի Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, ավտոմայրուղին աշխարհի ռեկորդակիր Է դարձել անապատի տարածքում երկարության ցուցանիշով: Նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել Է մոտավորապես 37 մլրդ յուան (5,55 մլրդ դոլար):

Ինչպես նշվում Է Ներքին Մոնղոլիայի կառավարության կայքում, մայրուղու շինարարությանը, որն սկսվել Է 2015 թվականի ապրիլին, գործի Էին դրվել 30 հազարից ավելի բանվորներ:

Լինհե-Բայգեդա հատվածը 2540 կիլոմետր երկարությամբ պետական նշանակության Պեկին-Ուրումչի արագընթաց ավտոմայրուղու բաղկացուցիչ մասն Է: Ճանապարհը կարեւոր նշանակություն ունի Չինաստանի արեւմտյան շրջանների զարգացման ռազմավարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am