Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
14:20, 25 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 26-27-ը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 28-29-ին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիում և Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին կբարձրանա 4-6 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ի ցերեկը կկազմի +21...+23 աստիճան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում