Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ռոք Ֆեստ 2016»-ը կհամախմբի հայտնի ռոք խմբերի

«Ռոք Ֆեստ 2016»-ը կհամախմբի հայտնի ռոք խմբերի

ԳՅՈՒՄՐԻ, 24  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծիրանափող» մշակութային, երիտասարդական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում իրականացնելու է «Ռոք Ֆեստ 2016»  առաջին միջազգային ռոք փառատոնը: Միջոցառմանը կմասնակցեն Sima Cunningham (ԱՄՆ), Young Georgian Lolitaz (Վրաստան), Black Marrows(Վրաստան), Palm of Granite (ԱՄՆ), Babmbir և Rozen Tal խմբերը:

Սեպտեմբերի 24-ին փառատոնի կազմկոմիտեի նախաձեռնությամբ առաջին անգամ վերականգնումից հետո «Սև ամրոց»-ն իր դարպասները բացեց լրագրողների առաջ՝ ցուցադրելով այն հնարավորությունները, որոնք այսուհետ կունենա Գյումրին՝ համերգներ ու տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հռչակվել է 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք, այս նախաձեռնությունը երիտասարդական շնչով լի մի միջոցառում է, որին մասնակցության հայտեր ներկայացրել է շուրջ 10 ռոք խումբ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից և Վրաստանից»,-իր խոսքում նշեց «Ծիրանափող» կազմակերպության նախագահ Ղարիբ Հարությունյանը:

Որպես միջոցառման անցկացման վայր ընտրվել է «Սև ամրոց»-ը, որը վերականգնումից հետո կարող է իր տանիքի տակ համախմբել շուրջ երկու հազար հանդիսատեսի՝ ապահովելով լուսային ու ձայնային գերազանց հնարավորություն:  Փառատոնի հիմնական գեղարվեստական մասն ապահովելու է «Բամբիռ» ռոք խումբը:

Ինչպես նշեցին փառատոնի կազմակերպիչները, սա նվազագույն բյուջեով, բայց մեծ  նվիրվածությամբ  կազմակերպված փառատոն է, որին մասնակցելու ցանկություն հայտնած հանդիսատեսի թիվն ու աշխարհագրությունն աննախադեպ է. հաշվի առնելով այն, որ մուտքը միայն հրավիրատոմսերով է, շատերն այս անգամ հնարավորություն կունենան հատևելու համերգին միայն հեռուստաալիքներից մեկի հեռարձակմամբ, մյուսներին կազմակերպիչնեը խոստանում են՝ հաջորդ տարի հաշվի կառնվի ամեն ինչ՝ այդ թվում նաև հանդիաստեսի ավելի մեծ թիվը:

Փառատոնի կազմակերպիչները վստահ են Գյումրու խորհրդանիշն համարվող «Սև ամրոց»-ում անցկացվող ռոք փառատոնը ևս կդառնա քաղաքի այցեքարտը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am