Moody’s-ն իջեցրել է Թուրքիայի վարկային վարկանիշը
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային վարկանիշավորման Moody’s գործակալությունը Թուրքիայի երկարաժամկետ կրեդիտային վարկանիշը Baa3-ից իջեցրել է Ba1 մակարդակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ba1 մակարդակը համարվում է հայեցողական և ֆինանսիստների մոտ ընդունված բառապաշարով անվանվում է «աղբային»:
Գործակալությունը նման որոշումը պայմանավորել է երկրի ներսում անհանգիստ դրության հետևանքով ռիսկերի ավելացմամբ: Moody’s-ի վերլուծաբանների կարծիքով` թուրքական կառավարության արձագանքը երկրում հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին նշանակում է, որ նախատեսված բարեփոխումները հետաձգվում են և, ըստ էության, կասկածի տակ է առնվում երկրում օրենքի գերակայությունը:
Բացասական գործոնների շարքում գործակալությունն առանձնացրել է երկրի ներսում բռնության դեպքերի հաճախակիացումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ ունեցած դիվանագիտական լարվածությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում