Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Freedom House-ը դատապարտել է Ադրբեջանում ալիևյան վարչակարգի իրավախախտումները

Freedom House-ը դատապարտել է Ադրբեջանում ալիևյան վարչակարգի իրավախախտումները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատասխան խոսքով է հանդես եկել կազմակերպության նախագահ Դենիել Կալինգաերտը:

«Նախագահ Ալիևն այն անձն է, ով պատասխանատու է վերջին տասնամյակում Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացման համար, այդ թվում և քաղաքացիական հասարակության ակտիվիստների չհիմնավորված ձերբակալությունների և քաղաքական տարակարծությունը լռեցնելու ջանքերի համար: Ալիևն իշխանության ղեկին է մնացել ամոթալի ընտրությունների շնորհիվ, մինչ նրա ընտանիքը հարստացնում էր իրեն: Freedom House-ը շարունակելու է աշխատանքը` ուշադրություն հրավիրելով նրա կառավարության խախտումների նկատմամբ»,- ասել է Կալինգաերտը:

Ալիևը սեպտեմբերի 20-ին արած հայտարարության մեջ քննադատել էր Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ-ն և Freedom House-ը Ադրբեջանում խնդրահարույց ընտրությունները և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումները դատապարտելու համար:

Ադրբեջանը «Ազատություն աշխարհում-2016» և «Մամուլի ազատություն-2016» ցուցանիշներում դասվել է ոչ ազատ երկրների շարքը, իսկ «Ազատություն համացանցում-2015» ինդեքսում համարվել է մասնակի ազատ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am