Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ֆիլմը դիտելու էին եկել նաեւ Գարեգին Բ կաթողիկոսը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Պարույր Հայրիկյանը, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մի շարք դերասաններ եւ կինոգործիչներ:

ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ցուցադրված ֆիլմի հիմքը մարդկային արժեքներն են՝ ընկերությունը, սերը, հայրենասիրությունը: Հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են՝ Տիգրանը, Լևոնը, Արմենը և Էդուարդը: Նրանցից երկուսը մասնակցում են արցախյան ազատամարտին՝ վտանգելով իրենց կյանքը հանուն հայրենիքի և խաղաղության: Ֆիլմը զուգահեռներ է տանում պատերազմի և սիրո միջև. սեր, որը ուժ եւ հավատ է տալիս  այդ դժվարին պահերին:

Ֆիլմի դերակատարներից Անի Խաչիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմը ստացվել է հենց այնպես, ինչպես եւ նա ակնկալում էր:

«Սցենարը  կարդալուց անմիջապես հետո հասկանալի էր, թե ինչպիսի ֆիլմ է ստացվելու: Կարծում եմ՝ մեր պատմության բոլոր այն դրվագները, որոնք երբեւէ եղել են ու հետք են թողել մեր հետագա զարգացման, դրսեւորման վրա, արժանի են բեմադրվելու, նկարահանվելու առավելագույնս լավ եւ ներկայանալի ձեւով: Սա եւս  շատ կարեւոր դրվագ է,  որն արժանի է շատ լավ ներկայացվելու: Իսկ դերասանները  գիտեին իրենց գործը. այնպիսի մարդկային էներգետիկա կար, նվիրվածություն եւ սեր աշխատանքին, որ եթե անգամ ինչ-որ մեկը թերանում էր, անհնար էր, որ դա չլրացվեր»,-նշեց դերասանուհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am