Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ Նախագահը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին

ՀՀ Նախագահը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ 
Արմեն Խանդիկյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի ուղերձում մասնավորապես նշված է. «Լինելով արդի հայ թատերական դպրոցներից մեկի ավանդույթների արժանավոր կրողն ու շարունակողը՝ Դուք, որպես գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, նոր որակ և շունչ հաղորդեցիք Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին:

Հայ և արտասահմանյան հեղինակների գործերի Ձեր բեմադրությունները բարձր գնահատականի են արժանանում ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրի հանդիսատեսի կողմից»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am