Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բակո Սահակյանը մասնակցել է երիտասարդական գիտաժողովի բացման արարողությանը

Բակո Սահակյանը մասնակցել է երիտասարդական գիտաժողովի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ներկա է գտնվել «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովի բացման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ողջույնի խոսքում Նախագահն այս նախաձեռնությունը համարել է լավ հնարավորություն Արցախյան հիմնախնդիրն ավելի խորն ուսումնասիրելու եւ այն աշխարհին ներկայացնելու համար: «Գիտական քննարկումները՝ կապված մեր անկախ պետության կազմավորման պատմության եւ իրավական հիմքերի անթերիության, նրա անվտանգության, ներքին եւ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ այն բարդ ու դժվարին հարցերի հետ, որոնք մեր ժողովուրդը ստիպված է եղել լուծել այս բոլոր տարիների ընթացքում, հանդիսանում են այն կարեւոր փորձը եւ նյութերը, որոնք պետք է լինեն ինչպես մեր հանրապետության ստեղծման պատճառների, այնպես էլ նրա կենսագործունեության գիտական ընկալման հիմքում»,- ընդգծել է երկրի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am