Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հաագայի «Embassy Festival» և «UIT Festival» փառատոներում կներկայացվեն հայկական ժողովրդական պարեր

Հաագայի «Embassy Festival» և «UIT Festival» փառատոներում կներկայացվեն հայկական ժողովրդական պարեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայում սեպտեմբերի 3-ին կանցկացվի «Embassy Festival 2016» փառատոնը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հոլանդահայ Աբովյան մշակութային միություն»-ից՝ հավելելով. «Այս փառատոնը կազմակերպվում է, ի թիվս այլոց, Հաագայի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են մի շարք դեսպանություններ եւ գեղարվեստական խմբեր զանազան երկրներից: «Embassy Festival 2016» փառատոնի ընթացքում կլինեն միջազգային շուկա եւ մշակութային ծրագիր, որտեղ ելույթ կունենան տարբեր երկրների գեղարվեստական խմբեր:

Այս փառատոնում Հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության մանկապատանեկան խմբերը՝ Գագիկ Ավետիսյանի ու Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ, հանդես կգան հայկական պարով և երգով։ 

Կիրակի օրը, սեպտեմբերի 4-ին, տեղի կունենա Հաագայի «Haags UIT Festival 2016» թատերական սեզոնի բացման 44-րդ տոնավաճառը: Փառատոնի ժամանակ զանազան խմբեր կներկայացնեն տարբեր պարային ոճեր Հաագայի Լանգե Ֆորհաուտ պողոտայի բացօթյա բեմակարթակի վրա` «Դիլիգենցիա» թատրոնի մոտակայքում։ 

 «Հոլանդահայ Աբովյան մշակութային միության» պատանեկան պարախումբը՝ Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ ելույթ կունենա այս տոնավաճառում հայկական ժողովրդական պարերով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am