Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերին
17:45, 31 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան 10-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: «Արմենպրես»-ը, վկայակոչելով փառատոնի ֆեյսբուքյան էջը, հայտնում է, որ փառատոնը ներկայացնում է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Այն նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Միջազգային փառատոնն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանն ու Էդուարդ Թոփչյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում