Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կանադայում ավարտել են աշխարհում ամենաբարձր փայտե շենքի կառուցումը

Կանադայում ավարտել են աշխարհում ամենաբարձր փայտե շենքի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Վանկուվեր քաղաքում ավարտվել Է այն շենքի կառուցումը, որը դարձել Է աշխարհում ամենաբարձր փայտե շինությունը:

Շենքը կանգնեցվել Է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի տարածքում, այն հանրակացարան կծառայի 401 ուսանողների համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ZME Science-ին:   

Նոր 18-հարկանի հանրակացարանում կան 272 ստուդիաներ եւ 33 բնակարաններ՝ չորս ննջարաններով: Բացի այդ, դրանում ստեղծվել են հասարակական տարածություններ, որտեղ սովորողները կարող են հանգստանալ եւ շփվել: Փայտե շինությունում բնակարանի վարձակալությունը կարժենա ճիշտ այնքան, որքան համալսարանի սովորական հանրակացարաններում, ճշտում Է ZME Science-ը:

«Այս նախագիծը կոչված Է ցույց տալու, որ փայտե մեծ կառույցները կարող են կառուցվել ամենուրեք»,- մեջբերում Է անում պորտալը շենքի գլխավոր ճարտարապետ Ռասել Ակտոնի խոսքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am