Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում կքննարկվի նաև ԼՂ հարցը

ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում կքննարկվի նաև ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարաների ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգային հիմնական հարցերի թվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Պոտսդամում:
«Ճգնաժամերով ընգրկված ներկայիս աշխարհում ԵԱՀԿ դերը, հավանաբար, ավելի կարեւոր է, քան երբեւէ, մասնավորապես ինչ վերաբերվում է Ուկրաինայի արեւելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում եւ Եվրոպայում այլ հակամարտություններում»,- Շտայնմայերի հայտարարությունը մեջբերել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շտայնմայերի խոսքով` գերմանական պատվիրակությունը ծրագրում է Պոտսդամում քննարկման առարկա է դարձնելու նաև մի շարք այլ կարևոր թեմաները, մասնավորապես միջազգային ահաբեկչության եւ փախստականների հարցերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am