Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լրագրողներին հնարավորություն է տրվել մուտք գործել Գյումրիում սպանված Ավետիսյանների տուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լրագրողներին հնարավորություն է տրվել մուտք գործել Գյումրիում սպանված 
Ավետիսյանների 
տուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո առաջին անգամ լրագրողներին թույլ է տրվել մտնել այն տունը, որտեղ կատարվել էր հանցագործությունը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Ավետիսյանների տանը կատարված լուսանկարները: Ակնկալվում է, որ լրագրողների հետ կխոսեն Ավետիսյանների հարազատները:


Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ-ի հունվարի 13-ից: Վալերի Պերմյակովին  մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու և ավելի անձանց սպանությունը) կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]