ԱՄՆ-ն շարունակելու է ազատ առևտրի գոտու շուրջ Եվրամիության հետ բանակցությունները
21:38, 30 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն դեռևս հույս ունի Եվրոպական միության երկրների հետ մինչ տարեվերջ պայմանավորվել ազատ առևտրի Տրանսատլանտյան գոտու ստեղծման պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշուա Էրնեստը:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել, այն կայանում է նրանում, որ մենք կշարունակենք մինչ տարեվերջ հասնել բանակցությունների ավարտին»,- ասել է Էրնեստը` ընդունելով, որ կողմերը դեռևս պետք է քննարկեն «որոշ ասպեկտներ»:
«Դրա համար նախագահը (Բարաք Օբաման) Եվրոպա է գործուղել իր առևտրային ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանին»,- ընդգծել է նա:
Ֆրոմանը Եվրոպա կայցելի սեպտեմբերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում