Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Omega-ն ներկայացրել Է իր պատմության մեջ առաջին արեւապաշտպան ակնոցների հավաքածուն

Omega-ն ներկայացրել Է իր պատմության մեջ առաջին արեւապաշտպան ակնոցների հավաքածուն

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Omega ընկերությունը ներկայացրել Է իր պատմության մեջ առաջին արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Luxurylaunches-ը:

Դիզայներների համար ոգեշնչման աղբյուր են ծառայել ժամացույցների ուղենիշային մոդելները, որոնք ընկերությունը թողարկել Է մի քանի տարի շարունակ: Ակնոցների շրջանակները մետաղից են, որոնք կայուն են քերծվածքների նկատմամբ:   

Բրենդի ներկայացուցիչները դեբյուտային հավաքածուի թողարկումն ազդարարել են 2016 թվականի հուլիսի սկզբին: «Դա կարեւորագույն փուլ Է Omega մակնիշի զարգացման մեջ, որը կկարողանա իր ստեղծագործական ներուժն օգտագործել նոր բնագավառներում»,- այն ժամանակ ասել Է ընկերության նախագահ Ռեյնալդ Էշլիմանը:  

Ժամացույցների Omega շվեյցարական ընկերությունը հիմնադրվել Է Լուի Բրանդտի կողմից 1848 թվականին Լա Շո դե Ֆոնում: 1965 թվականին Omega Speedmaster ժամացույցը NASA-ի կողմից ընտրվել Է «Ապոլլոն» ծրագրի համար. 1969 թվականին ամերիկացի աստղանավորդ Բազ Օլդրինի ձեռքին եղել Է Լուսնի վրա, իսկ խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն այն կրել Է ուղեծրում 1975 թվականին «Սոյուզ» եւ «Ապոլոն» տիեզերանավերի կցման ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am