Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Պանկաջ Սարանի հետ

ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հնդկաստանի 
դեսպան Պանկաջ Սարանի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Պանկաջ Սարանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից: Կողմերը քննարկել են ԵԱՏՄ եւ Հնդկաստանի առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՀ-ն  մեծ նշանակություն է տալիս Հնդկաստանի հետ երկխոսության հաստատմանը:

«2015 սեպտեմբերին  համատեղ ստեղծված հետազոտական խումբը պետք է զեկույց ներկայացնի համագործակցության ուղղությունների վերաբերյալ, որոնք շահավետ կլինեն բոլոր մասնակիցների համար»,-ասել է Տիգրան Սարգսյանը:   

Իր հերթին Պանկաջ Սարանն ընդգծել է, որ Հնդկաստանը ուշադրությամբ հետեւում է եվրասիական գոտում զարգացող գործընթացներին, որի մի մաս է ցանկանում դառնալ: 

«Հնդկաստանը պատրաստ է աշխատել ԵԱՏՄ-ի հետ տարբեր ձեւաչափերում: Իմ կարծիքով` մենք պետք է ավելի լայնորեն դիտարկենք համագործակցության հնարավորությունները. այդ դեպքում ավելի հեշտ կլինի գտնել ընդհանուր հետաքրքրություններ»,- նշել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am