Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արսեն Ջուլֆալակյանը կոչ է անում սպասել նոր ու ավելի տպավորիչ հաղթանակների

Արսեն Ջուլֆալակյանը կոչ է անում սպասել նոր ու ավելի տպավորիչ հաղթանակների

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Ռիո դե Ժանեյրոյում ավարտված Օլիմպիական խաղերին և կոչ է արել սպասել նոր հաղթանակների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արսեն Ջուլֆալակյանը Ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ցավոք սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է, և  չկա ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում արդյունքը կլինի դրական։ Ինչևէ, լավագույնը դեռ առջևում է։  Սպասեք նոր հաղթանակների՝ էլ ավելի ուժեղ ու տպավորիչ։
Ինչպես կասեր լեգենդար Ալին՝ «Ես ձեզ ցույց կտամ, թե որքան մեծ եմ ես»:

Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը պարտվել էր առաջին իսկ մենամարտում: Նա 2:3 հաշվով զիջել էր Բուլղարիան ներկայացնող Դանիել Ալեքսանդրովին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am