Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված Պետրոսյանը կալանավորվել է երկու ամսով

Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված Պետրոսյանը կալանավորվել է երկու 
ամսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Պրեսնյայի շրջանային դատարանը մինչեւ հոկտեմբերի 24-ը կալանավորել է ձեռնարկատեր Արամ Պետրոսյանին, որը մեղադրվում Է Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկի» մասնաճյուղի գրավման մեջ:

Այսպիսով, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բավարարվել Է հետաքննության միջնորդությունը:

«Հետաքննության միջնորդությունը բավարարել, Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցն ընտրել երկու ամսով՝ այսինքն մինչեւ հոկտեմբերի 24-ը կալանքի տակ վերցնելը»,-վճիռը հրապարակել Է դատավոր Թերեզա Ժրեբեցը:Պետրոսյանը մեղադրվում Է ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի երկրորդ մասով («երկու եւ ավելի անձանց պատանդ վերցնելը առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ»), որը ազատազրկում Է նախատեսում 6-ից մինչեւ 15 տարի ժամկետով: Արամ Պետրոսյանը դատարանում խոստացել Է, որ իր արտոնագրերը կնվիրի պետությանը, եթե իրեն չձերբակալեն: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: 

«Ես 32 արտոնագիր ունեմ, հինգ հեղինակային իրավունք: Ես թմրամոլ չեմ, հարբեցող չեմ, այլ գաղափարական աշխատող: Եթե դուք իմ նկատմամբ չընտրեք մեկուսացումը, եմ իմ նախագծերը կտամ պետությանը»,-ասել Է Պետրոսյանը: «Ես խնդրում եմ ձեզ որպես մարդը մարդուն՝ ինձ ազատության մեջ թողեք»,-ասել Է նա՝ դիմելով դատավորին: 

Դատավճռի հրապարակումից հետո Արամ Պետրոսյանը հայտարարել Է, որ «այսօրվանից չոր հացադուլ Է հայտարարում»:

Օգոստոսի 24-ի երեկոյան ոստիկանությանը հայտնել են, որ անհայտ մի տղամարդ Մոսկվայի կենտրոնում պատանդներ Է պահում Սիթիբանկի բաժանմունքում: Հետաքննության վարկածով Պետրոսյանը պատանդ Էր վերցրել չորս մարդու՝ սպառնալով պայթեցնել ուղղանկյուն մի առարկա, որը նման Էր պայթուցիկ սարքի եւ գտնվում Էր նրա կրծքին: Մի քանի ժամից նա բաց Է թողել բոլոր պատանդներին եւ դուրս եկել շենքից: Հետաքննության ժամանակ Պետրոսյանը պարզաբանել Է, թե ուզում Էր ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա եւ չԷր ցանկանում սպանել պատանդներին: Այնուհետեւ նա ամբողջությամբ ընդունել Է մեղքը:

Որպես առաջնահերթ դրդապատճառ քննիչները դիտարկում են գործարարի ծանր ֆինանսական վիճակը եւ տարբեր բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները կատարելու անհնարինությունը: Ինչպես ավելի վաղ «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր, Պետրոսյանը չորս տարի առաջ բիզնեսի հետ կապված խնդիրներ Է ունեցել եւ պարտքերի տակ ընկել: Աղբյուրի խոսքով՝ այդ ժամանակվանից Պետրոսյանը պարբերաբար ձեռնարկատերերի աջակցմանը միտված նախաձեռնություններ Էր ուղարկում պետական իշխանության մարմիններ: «Ամենայն հանավանականությամբ, ոչ մի պատասխան չստանալով, նա որոշել Է իր վրա ուշադրություն գրավել՝ հարձակում կատարելով բանկի վրա»,-ասել Է աղբյուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am