Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի 2018-ի մշակութային փառատոնին կմասնակցի նաև Հայաստանը

Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի 2018-ի մշակութային փառատոնին կմասնակցի 
նաև Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի` ԱՄՆ-ում անցկացվող 2018 թվականի մշակութային փառատոնին կմասնակցի նաև Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել  է ինստիտուտի միջազգային հարաբերությունների ղեկավար Մոլի Ֆենոնը` ընդգծելով, որ Հայաստանն ունի հարուստ մշակույթ` նկատի ունենալով ոչ միայն մշակութային գլուխգործոցները, այլեւ մարդկանց ապրելակերպը, բանահյուսությունը, պարն ու խոհանոցը:

Ֆենոնի խոսքով` ցանկություն կա զարգացնելու հայկական մշակութային սեկտորը զբոսաշրջության հետ համատեղ եւ ստեղծելու նոր աշխատատեղեր մշակութային զբոսաշրջության ոլորտում: «Մեր նպատակն է Հայաստան բերել նոր զբոսաշրջիկների, ովքեր կանցկացնեն իրենց ժամանակի մեծ մասը մայրաքաղաք Երեւանից դուրս եւ կծանոթանան Հայաստանի մշակութային ժառանգությանը»,-ասել է նա:

Սմիթսոնյան ինստիտուտն ուսումնասիրում է Հայաստանի հին եւ հարուստ մշակույթը եւ աշխատանքներ է տանում այն պահպանելու եւ աշխարհին ներկայացնելու ուղղությամբ: Հայաստանի հետ համատեղ այն նախաձեռնել է «Իմ Հայաստան» նախագիծը:

2018թ․ Սմիթսոնյանի կողմից կազմակերպված Մշակութային փառատոնի (Folklife Festival) աշխատանքային թեման ծավալվելու է «ստեղծագործական և մշակութային ոլորտների» շուրջ: Ներկա պահին քննարկումներ են ընթանում, որպեսզի տարբեր երկրների ներկայացուցիչների հետ փառատոնին մասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Փառատոնը մշակութային ժառանգություն ներկայացնող տասնօրյա ցուցահանդես է, որն իրականացվում է Վաշինգտոնի Ազգային զբոսավայրում (National Mall) յուրաքանչյուր տարվա ամռանը: Փառատոնը մեկնարկել է 1967թ. և մինչ օրս այն ներկայացրել է ավելի քան 100 ազգերի, տարածաշրջանների և կենցաղների ներկայացուցիչների, որոնց թվում՝ 30,000 և ավելի երաժիշտներ, պարողներ, արհեստավորներ, խոհարարներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am