Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՍԱՊԾ հայտնաբերած խախտումները վերացվել են

ՍԱՊԾ հայտնաբերած խախտումները վերացվել են

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգում է իրականացրել «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում՝ բացահայտելու նպատակով նախկին ստուգմամբ հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 2-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցնելու, արտադրանքի իրացումն արգելելու, օգտահանելու կամ ոչնչացնելու մասին» որոշման պահանջների կատարման փաստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, նկատի ունենալով, որ ընկերությունը կատարել է Ծառայության հանձնարարականները, այդ թվում` թողարկելով փորձնական արտադրանք և ներկայացնելով այն լաբորատոր փորձաքննության, կասեցված արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցրել է Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, ՏԿ 033/2013-ով և 034/2013-ով  սահմանված պահանջներին, Ծառայության պետի որոշմամբ վերացվել է սահմանված կասեցումն ու իրացման արգելքը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող արտադարամասում ստուգումների ընթացքում հայտնաբերել էր խախտումներ՝ դրանց վերացման համար ժամկետ սահմանելով օգոստոսի 15-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am