Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» թերթի հրապարակման վերաբերյալ

Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» թերթի 
հրապարակման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի  «Բնապահպանական փողեր»  վերնագրով հրապարակման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարզաբանման մեջ մասնավորապես շեշտվում է.

«Ժողովուրդ» օրաթերթի օգոստոսի 26-ի թիվ 145-րդ թողարկման մեջ հրապարակված «Բնապահպանական փողեր»  վերնագրով լուրն ընթերցողին թյուրիմացության մեջ է գցում և այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ամբողջ գումարը` 4 միլիարդ 834 միլիոն 224 հազար դրամը հատկացված է ՀՀ բնապահպանության նախարարությանը, և որ նախարարությունն է իրականացնում  աղբահանության և իր լիազորությունների մեջ չմտնող այլ գործառույթներ: ՀՀ բնապահպանության նախարարությունն աղբահանության լիազորություն չունի:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ պետական բյուջեից 2016թ. նախարարությանը հատկացվել է 2 միլիարդ 967 միլիոն 800 հազար դրամ: Նախարարության կողմից 2016 թվականի  առաջին կիսամյակում ծախսվել է 1 միլիադ 254 միլիոն 519 հազար դրամ` որից 1 միլիարդ 129 միլիոն 725 հազար դրամը վճարվել է որպես աշխատավարձ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am