Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը կկարողանա բնապահպանական նախագծերի համար ներգրավել արտոնյալ վարկեր

Հայաստանը կկարողանա բնապահպանական նախագծերի համար ներգրավել արտոնյալ վարկեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Շրջակա միջավայրի հյուսիսային ֆինանսական կորպորացիայի (NEFCO) միջև շրջանակային համաձայնագրի նախագծին, որով մեր երկիրը բնապահպանական նախագծերի համար արտոնյալ վարկեր կստանա սկանդինավյան երկրներից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կորպորացիան, որի կազմում ընդգրկված են Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի կառավարությունները, ֆինանսավորում են վնասակար արտանետումների ու էներգախնայողության վերաբերյալ ծրագրերը, այդ թվում փողոցային խնայող լուսավորության սարքերի, էներգախնայող պոմպերի, ու այլ սարքավորումների տեղադրումը, հոսող ջրի մշակման կայանների, վերականգնվող էներգետիկայի օբյեկտների շինարարությունը:

Նմանատիպ կազմակերպություններից NEFCO–ն տարբերվում է նրանով,որ շատ ավելի քիչ ունեցվածքային ցենզ է պահանջում ֆինանսավորում ստանալու համար: Այսպիսով՝ վարկերի կարող են հավակնել նաև փոքր կազմակերպությունները, որոնց վարկունակությունն այնքան էլ բարձր չէ (այդ թվում՝ գյուղերի ու փոքր քաղաքների մունիցիպալիտետները):

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ֆինանսավորումը կարող է ներառել «կանաչ» սարքավորումների գնումների համար մինչև 5 մլն եվրո արժողության վարկեր Հյուսիսային Եվրոպայի նշված երկրներից, Հյուսիսային վարկային գործակալության երաշխավորմամբ: Այս միջոցները նախատեսվում են փոքր կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են իրականացնել նախագծեր՝ հօգուտ շրջակա միջավայրի, բայց որոնց համար սովորական վարկավորումը հասանելի չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am