Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սեպտեմբերին տեղի կունենա ՀՀ պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման երեք աճուրդ

Սեպտեմբերին տեղի կունենա ՀՀ պետական կարճաժամկետ պարտատոմսերի 
տեղաբաշխման երեք աճուրդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2016 թվականի սեպտեմբերի 5-ին, 12-ին և 19-ին ԿԲ-ում տեղի կունենան Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի երեք թողարկումների տեղաբաշխման  աճուրդներ, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում կտեղաբաշվեն 1 մլրդ դրամի պարտատոմսեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: 

Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ն է, գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող  հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում:

Գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը  կազմելու է թողարկման  ծավալի 20%- ից ոչ ավելի:

Գանձապետական պահառուի և գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը:

Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ է, քայլը` հազար դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am