Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 84-ի

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 84-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 84-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն, ով երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հետ գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից ոչ հեռո գտնվող Ամատրիչե քաղաքում, տեղեկացրել է, որ միայն այս քաղաքում և մոտակա Ակկումոլիում զոհվել է նվազագույնը 60 մարդ:

Գրեթե միաժամանակ Մարկե շրջանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ այս տարածաշրջանում զոհվել է 24 մարդ: Բացի այդ, բազմաթիվ մարդիկ մինչ այժմ համարվում են անհետ կորած և նրանց հստակ թիվը ճշգրտել դեռևս հնարավոր չի համարվում:    

Ի հիշատակ երկրաշարժի զոհերի` Իտալիայում իջեցվել են երկրի պետական և Եվրամիության դրոշները:  

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցելտեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետրխորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայիմարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարքքաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել ԻտալիայիԼացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում:

Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դելՏրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ ևարևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am