Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Միքայել Ոսկանյան և ընկերներ»-ը Վարշավայում համերգ են տվել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների շրջանակում

«Միքայել Ոսկանյան և ընկերներ»-ը Վարշավայում համերգ են տվել  ՀՀ անկախության 
25-ամյակի միջոցառումների շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում օգոստոսի 23-ին Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում տեղի է ունեցել «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթի համերգը՝  նվիրված Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 26-րդ տարեդարձին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառումը կազմակերպել էր Լեհաստանում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ համերգի անցկացման վայրը սիմվոլիկ նշանակություն ունի. Թերեզա Սահակյանի՝ ցուցասրահը զարդարող արցախյան գործերի հավաքածուն, հերթական անգամ ապացուցում է, որ «Արցախը առաջին հերթին մարդիկ են, որոնք ապրում և արարում են իրենց հայրենի երկրում` ստեղծելով նաև համաշխարհային նշանակության մշակութային արժեքներ»:

Համերգին ներկա էին ԼՀ արտաքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Վարշավայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am