Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«ԲՏԱ Բանկ»-ը միացավ «Հայէկոնոմբանկ»-ին

«ԲՏԱ Բանկ»-ը միացավ «Հայէկոնոմբանկ»-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի խորհուրդի կողմից  2016 թ. հունիսի 14-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (Պահպանվող Բանկ) և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (Միացող Բանկ) միացման պայմանագրի հաստատվելուց  և գրանցվելուց հետո խորհուրդը օգոստոսի 24-ին որոշել է ուժը կորցրած ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Կենտրոնական բանկի խորհուրդը 2016 թ. հունիսի 14-ին հաստատել և գրանցել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (Պահպանվող Բանկ) և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը:

Արդյունքում՝ ՀՀ Կենտրոնական բանկը 24.08.2016թ. գրանցել է փոխանցման ակտը և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ փոփոխված կանոնադրությունը, համաձայն որի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն կհանդիսանա «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

Կենտրոնական բանկի խորհուրդը 24.08.2016թ. նաև  ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը գործելու են որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am