Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

3 անձի մահվան պատճառ ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

3 անձի մահվան պատճառ ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը 
շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2016 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, միմյանց են բախվել «Տոյոտա Պրադո» մակնիշի և հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1993թ. ծնված Ա. Մարանդյանը, 1995թ. ծնված Է. Խուդինյանը և 1993թ. ծնված Դ. Սարգսյանը մահացել են, իսկ 1994թ. ծնված Մ.Պողոսյանը, 1993թ. ծնված Ա. Գևորգյանը և 1992թ. ծնված Ս. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2016 թվականի օգոստոսի 1-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ավագյանը վարույթն իրականացնող մարմնի կողմից հարցաքննվել է: Նրանից վերցվել են արյան նմուշներ, առգրավվել է հագուստը, ստուգվել սթափությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված ավտոմեքենաներում հիշյալ անձանցից բացի, այլ անձինք չեն եղել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն:

Մ.Պողոսյանը, Ա.Գևորգյանը և Ս.Դավթյանը ճանաչվել են տուժող:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am