Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՉԼ խաղարկության որակավորման մրցաշարի 4-րդ փուլում տեղի կունենան վերջին պատասխան հանդիպումները

ՉԼ խաղարկության որակավորման մրցաշարի 4-րդ փուլում տեղի կունենան վերջին պատասխան հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման մրցաշարի 4-րդ փուլում տեղի կունենան վերջին պատասխան  հանդիպումները: «Արմենպրես»-ը ներկայացնում է 5 հանդիպումների նախախաղային անոնսը:

«Ռոստով»-«Այաքս» դիմակայությունում առաջին խաղից հետո հաջորդ փուլ դուրս գալու ավելի լավ շանսեր ունի ռուսական ակումբը: «Ռոստով»-ը մրցակցի դաշտում առաջին խաղում հիանալի  հանդես եկավ և կարողացավ արդյունավետ ոչ-ոքիի հասնել՝1-1:  Հաջորդ փուլ դուրս գալու համար պատասխան խաղում հոլանդական ակումբը ավելի արդյունավետ ոչ-ոքի պետք է խաղա, քան 1-1-ը, կամ անպայման հաղթանակի հասնի: 0-0 հաշվի դեպքում «Ռոստով»-ը կանցնի խմբային մրցաշար:

«Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Յանգ Բոյզ»  մրցավեճում հաջորդ փուլ դուրս գալու հիմնական թեկնածուն գերմանական ակումբն է: Առաջին խաղում շվեյցարացիները սեփական խաղադաշտում անատամ ֆուտբոլ խաղացին, որից օգտվեցին գլադբախցիները և կարողացան հաղթել 1-3 հաշվով:

«Ապոել»-«Կոպենհագեն» զույգում առաջին խաղից հետո նվազագույն առավելությամբ հաղթում են դանիացիները: Մասնագետները այսպիսի պարագայում աննշան առավելություն են կանխորոշում դանիացիների համար: Կիպրոսը ներկայացնող ակումբը, սեփական երկրպագուների աջակցությամբ կփորձի չեզոքացնել 1 գնդակի տարբերությունը, և պայքարել հաջորդ փուլի համար:

«Զալցբուրգ»-«Դինամո Զագրեբ» զույգում  աննշան առավելությունը տրվում է դաշտի տերերին՝ մրցակցի դաշտում հեղինակած գնդակի շնորհիվ: Առաջին խաղում գրանցված 1-1 հաշիվը դաշտի տերերին թույլ կտա նույնիսկ 0-0-ի դեպքում անցնել խմբային մրցաշար:

«Մանչեսթեր Սիթի»-«Ստյաուա». այս զույգում 99 տոկոսով հաղթողի բոլոր հարցերը հանված են :Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է անգլիական գերակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 5-0 հաշվով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am