Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՍԱՊԾ-ի կողմից անցած շաբաթ զննվել ու փորձաքննության է ենթարկվել 1.6 միլիոն կգ ցորեն

ՍԱՊԾ-ի կողմից անցած շաբաթ զննվել ու փորձաքննության է ենթարկվել 1.6 միլիոն կգ ցորեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 12-18-ին զննման և փորձաքննության է ենթարկել 1 միլիոն 608 հազար 139 կգ(23.9 տոկոս) ցորեն և այլ հացահատիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տվյալները վերցված են ՍԱՊԾ կայքից: Տեղեկատվությունը վերաբերում է ՀՀ ներմուծված և ծառայության կողմից զննված ու փորձաքննության ենթարկված սննդամթերքին: Ուսումնասիրված մթերքների մեջ հաջորդ մեծ մասը բաժին է հասնում թռչնամսին` 1 միլիոն 018 հազար 014 կիլոգրամ(15.2 տոկոս): Բուսական յուղ և բուսական ծագման վերամշակված սննդամթերքը կազմել է 688 հազար 106 կգ կամ ամբողջի 10.2 տոկոսը, ալկոհոլային խմիչքները` 668 հազար 470 կգ(10 տոկոս), ոչ ալկոհոլային խմիչքները` 413 հազար 493 կգ կամ 6.2 տոկոս: Հրուշակեղեն և հումք բաժնի զննված ու փորձաքննության ենթարկված մթերքների քանակը 373 հազար 413 կգ է կամ ամբողջի 5.3 տոկոսը, միս և մսամթերքը կազմել են 372 հազար 270 կգ կամ 5.5 տոկոս, սուրճը` 295 հազար 972 կգ (4.4 տոկոս), կաթ-կաթնամթերքը` 274 հազար 619 կգ` 4.1 տոկոս:

Զննվել ու փորձության են ենթարկվել ձուկ-ձկնամթերք, պահածոյացված մթերքներ, բույսեր, տնկանյութ, սերմեր, սերմացու, թարմ ու չոր պտուղներ, շաքարի հումք, սննդային ձու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am