Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եզդիերեն դասավանդող ուսուցիչներին վկայականներ հանձնվեցին

Եզդիերեն դասավանդող ուսուցիչներին վկայականներ հանձնվեցին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության  ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Եզդիերեն լեզու և գրականություն» դասավանդող ուսուցիչներին վկայականներ հանձնելու արարողությունը: Ուսուցիչները վկայականներ ստացան եզդիերեն լեզվի և գրականության դասընթացներին մասնակցելուց հետո: «ՀՀ-ում եզդիերենի դասավանդումը  սկսվել է 2005թ.: Ձևավորվել է եզդի ուսուցիչների  մի ստվար խումբ,  որոնց զարգացման, հմտությունների կատարելագործման համար  պետք է ուղիներ գտնել: Եթե կա գիտելիքների պակաս, ուսուցիչները չունեն մասնագիտական որակավորում, պետք է լրացնել այդ բացը: Հույս ունեմ, որ որակավորված ուսուցիչների  թիվը կմեծանա, քանի որ մերօրյա աշակերտը ձգտում է բանիմաց ուսուցչի մջոցով գիտելիք ստանալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ նշեց ՀՀ վաստակավոր լրագրող Հասան Թամոյանը:

Վերապատրաստման դասընթացները տեղի են ունեցել  օգոստոսի 10-15-ը: Վկայականներ ստացան  Արագածոտնի, Շիրակի և Լոռվա մարզում դասավանդող ուսուցիչները: Մանկավարժները շնորհակալություն հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարին իրենց ավանդույթները հարգելու և իրենց աջակցելու համար:

ՀՀ տարբեր մարզերում` Լոռիում, Շիրակում, Արագածոտնում, Արարատում, Կոտայքում, Արմավիրում եզդիերեն են դասավանդում չորս տասնյակ մանկավարժներ: Հասան Թամոյանն ընդգծեց, որ վերապատրաստման ընթացքում հատկապես մեծ ուշադրություն են դարձնում  քերականությանը: Ձևաբանությունն ու շարահյուսությունը  բավականին բարդ են, և շատ ուսուցիչներ լիարժեք  չեն տիրապետում դրանց: Դասընթացների ժամանակ շտկվում են բացթողումները:

Վերջին անգամ եզդի ուսուցիչները  վերապատրաստվել են 8 տարի առաջ: Եզդիերենի այբբենարանը լույս է տեսել 2005թ.:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am