Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանի նախագահը Հանչժոու է հրավիրել G20-ի ղեկավարներին, ներառյալ Պուտինին եւ Օբամային

Չինաստանի նախագահը Հանչժոու է հրավիրել G20-ի ղեկավարներին, ներառյալ Պուտինին եւ Օբամային

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G20-ի ղեկավարները, ներառյալ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով կմասնակցեն սեպտեմբերի սկզբին Հանչժոուում կայանալիք գագաթնաժողովին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 24-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:  

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4 – 5-ը Հանչժոուում, հիմնական թեման Է «Նորաստեղծական, առողջ, փոխկապակցված եւ ներառական համաշխարհային տնտեսության կառուցումը»:

«ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով G20-ի երկրների ղեկավարները կժամանեն Հանչժոու, ներառյալ Ռուսաստանի նախագահ (Վլադիմիր) Պուտինը ,ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման»,- ասել Է Լու Կանը:

ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ գագաթնաժողովին նաեւ կմասնակցեն Արգենտինայի, Ֆրանսիայի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի, Թուրքիայի նախագահները եւ G20-ի երկրների այլ ղեկավարներ: G20-ի մեջ չմտնող երկրների՝ հրավիրված ղեկավարների թվում Լու Կանը, մասնավորապես, նշել Է Ղազախստանի եւ Եգիպտոսի նախագահներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդին եւ Համաշխարհային բանկի Էղեկավար Ջիմ Յոն Քիմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am