Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Յորքում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների նպատակով ֆորում կանցկացվի

Նյու Յորքում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների նպատակով ֆորում կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում հոկտեմբերի 10-11-ը կայանալու է Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների ներգրավմանը նվիրված ներդրումային ֆորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ամերիկայի ձայնը», այս մասին հայտնել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանը:

Նրա խոսքով` Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթներով հանդես կգան Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ: Կազմակերպիչները ֆորումին ակնկալում են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը:

«Սա 15 տարիների ընթացքում առաջին նման միջոցառումն է, եւ մենք դեռեւս չունենք ներդրողների ցուցակ»,- նշել է Մկրտիչեանը:

Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt եւ մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ:

«Մենք ներկայացնելու ենք Հայաստանի տնտեսության 8 ոլորտ եւ դրանց աջակցմանն ուղղված պետական ծրագրերը: Դրանից բացի, յուրաքանչյուր ոլորտի մասին կխոսեն այդ ոլորտում հաջողություններ արձանագրած ընկերությունների ներկայացուցիչներ», - նշել էր Կարեն Մկրտիչեանը:

Ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արևային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:

Կարեն Մկրտիչեանի խոսքով` չնայած շրջափակմանը եւ կոռուպցիային, Հայաստանի տնտեսությունը կարող է արտերկրյա ներդրողների համար հետաքրքրություն ներկայացնել. «Հայաստանը եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների համար հարթակ դառնալու ներուժ ունի, որոնք այնուհետեւ կարող են իրենց արտադրանքը տեղափոխել Ռուսաստան եւ Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ առանց մաքսավճարների»:

 «Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը զգալի նվազել է եւ դա կարող է մի շարք պատճառներ ունենալ: Դրանցից մեկն իմ կարծիքով այն է, որ մենք անցումային շրջանում ենք»,- նշել է Մկրտիչեանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am