Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գազամուղի պայթեցման փորձի մեջ մեղադրվող Վրաստանի հինգ քաղաքացիներից մեկն ընդունել է մեղքը

Գազամուղի պայթեցման փորձի մեջ մեղադրվող Վրաստանի հինգ քաղաքացիներից մեկն 
ընդունել է մեղքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հինգ քաղաքացիներից մեկը, որոնք ձերբակալվել են ՌԴ-ից Հայաստան ձգվող գազամուղի բաց տեղամասի պայթեցման փորձի մեղադրանքով, ընդունել է իր մեղքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Մայա Չրելաշվիլին:

«Բեկա Բեկաուրին ընդունում է, որ մտադիր էր իրականացնել ահաբեկչական գործողություն՝ դա պատճառաբանելով նրանով, որ ինքը դեմ է Ռուսաստանի քաղաքականությանը»,- պնդում է փաստաբանը:

Մեկնաբանելով վահաբականների հետ Բեկաուրիի հնարավոր կապի վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումները, նա ասել է, թե իր պաշտպանյալը «մերժում է որեւէ կապի առկայությունը»: Փաստաբանը միեւնույն ժամանակ հայտնել է, որ «Facebook սոցցանցում կան լուսանկարներ, որտեղ Բեկաուրին եւ մի խումբ այլ անձինք կանգնած են տարբեր դրոշների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշի ֆոնին»: Իշխանությունները եւ համապատասխան ծառայություններն առայժմ չեն մեկնաբանել այդ լուսանկարների վերաբերյալ փաստաբանի հայտարարությունները:

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ օգոստոսի 20-ին կալանավորվել են Վրաստանի հինգ քաղաքացիներ, որոնք «պատրաստվում էին Արագվի գետի մոտ Սագուրամո գյուղից ոչ հեռու պայթեցնել գազամուղի բաց հատվածը, որով ՌԴ-ից բնական գազ է մատակարարվում Հայաստանին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am