Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵՄ-ն Վրաստանի համար անայցագիր ռեժիմ կսահմանի 2017 թվականի հունվարի 1-ից. ԶԼՄ-ներ

ԵՄ-ն Վրաստանի համար անայցագիր ռեժիմ կսահմանի 2017 թվականի հունվարի 1-ից. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 2017 թվականի հունվարի 1-ից անայցագիր ռեժիմ կսահմանի Վրաստանի քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ազատություն ռադիոյի» թղթակից Ռիկարդ Յոզվակը հայտնել Է իր Twitter-ում:

Վրաստանում հույս ունեին, որ ԵՄ-ն անայցագիր ռեժիմ կսահմանի արդեն ամռանը, սակայն հունիսի սկզբին հարցի քննարկումը հետաձգեցին: Այդ որոշմանը խոչընդոտեցին Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան:

«ԵՄ-ի պատգամավորները Վրաստանի եւ Ուկրաինայի համար անայցագիր ռեժիմ սահմանելու վերաբերյալ Եվրախորհրդարանի եւ Եվրոպական խորհրդի վերջնական որոշմանն սպասում են հոկտեմբերին, իսկ անայցագիր ռեժիմի սահմանմանը՝ 2017 թվականի հունվարի 1-ից»,-գրել Է Յոզվակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am