Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Cadillac-ը ցուցադրել է ապագայի ավտոմեքենան

Cadillac-ը ցուցադրել է ապագայի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Cadillac ընկերությունը ներկայացրել Է նոր կոնցեպտ-քար, որն ստացել Է Escala անվանումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մամուլի տեղեկագրում, որն ստացվել Է օգոստոսի 22-ին:

Escala-ի կապոտի տակ 4,2 լիտր ծավալով ութգլանանի շարժիչ Է: Այն հանդերձված Է վառելիքի տնտեսման հատուկ համակարգով: Սալոնում տեղադրված Է մեծ Էկրան, որը համատեղում Է մուլտիմեդիական համակարգը եւ սարքերի վահանակը: 

Ուղեւորների համար հետին նստոցին նաեւ նախատեսված են մուլտիմեդիական Էկրաններ, որոնցից յուրաքանչյուրը թաքնված Է առջեւի բազկաթոռի գլխակալում: Ավտոմեքենայի ղեկը եւ նստոցները պատված են գործվածքով:

Արտադրողների խոսքով՝ դիզայներական լուծումները շուտով կկիրառվեն նաեւ մակնիշի այլ ավտոմեքենաներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am