Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դի Կապրիոն եւ նրա ընկերուհին ավտովթարի են ենթարկվել Նյու Յորքից ոչ հեռու

Դի Կապրիոն եւ նրա ընկերուհին ավտովթարի են ենթարկվել Նյու Յորքից ոչ հեռու

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն եւ նրա ընկերուհին՝ դանիացի մոդել Նինա Ագդալը, ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել Նյու Յորքի նահանգում, նրանցից ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նյու Յորք պոստ» թերթը՝ հղում անելով պատահարի ականատեսին:

Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 20-ին ժամը մոտավորապես 16:30-ին Սաֆոլկի օկրուգում՝ Նյու Յորքից ոչ հեռու: Range Rover ավտոմեքենային, որում եղել են դերասանն ու նրա ընկերուհին, հարվածել Է Mini Cooper-ը, որի ղեկին կին Է եղել: Ականատեսի տվյալներով՝ օսկարակիր դերասանն իրեն բավականին սիրալիր ու քաղաքավարի Է պահել Էքստրեմալ իրավիճակում: Նախ նա համոզվել Է, որ իր ընկերուհու մոտ ամեն ինչ կարգին Է, իսկ այնուհետեւ օգնել Է ՃՏՊ-ի հնարավոր մեղավորին:   

«Նա խիստ վախեցած Էր: Լեոն շատ ուշադիր Էր նրա նկատմամբ: Նա օգնել Է կնոջը՝ հասնելու ճանապարհի արգելապատնեշին, որպեսզի նա կարողանա հանգստանալ»,-ասել Է վթարի ականատեսը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, ՃՏՊ-ի մասնակիցներից ոչ մեկը չի տուժել: Դի Կապրիոյի ավտոմեքենան պատահարի հետեւանքով վնասվածքներ չի ստացել, ջարդվել Է Mini Cooper-ի թափքի առջեւի մասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am