Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները քննարկելու են միավորված Եվրոպայի ապագան

Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները քննարկելու են միավորված Եվրոպայի ապագան

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օգոստոսի 22-ին կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում՝ նվիրված Եվրամիության գագաթնաժողովին, որը սեպտեմբերի 16-ին գումարվելու է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Բանակցությունները կանցկացվեն Տիրենեյան ծովում՝ Վենտոտենե փոքր հրաբխային կղզու ափերի մոտ, «Ջուզեպպե Գարիբալդի» իտալական ավիակրի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հանդիպման ձեւաչափը որոշումների ընդունում չի նախատեսում, բայց շատ ԶԼՄ-ներ այն համարում են ռազմավարական, կոչված համաձայնեցնելու ընդհանուր աշնանային եվրոպական քաղաքական ուղեգիծը: Ոչ պաշտոնական օրակարգի ենթադրվող թեմաների թվում դիվանագիտական փորձագետները մատնանշում են ահաբեկչության հակազդելու գործում հատուկ ծառայությունների ջանքերի համակարգումը, միգրանտների խնդիրը, տնտեսական համագործակցությունը:

Դա կլինի երկրորդ այդչափ բարձր մակարդակի հանդիպումն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության: Առաջինը կայացել է հունիսին Բեռլինում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am