Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բելառուսի պաշտպանության նախարարը վստահ է, որ Հայաստանի ԶՈՒ-ի հետ սերտ համագործակցությունը շարունակական կլինի

Բելառուսի պաշտպանության նախարարը վստահ է, որ Հայաստանի ԶՈՒ-ի հետ սերտ 
համագործակցությունը շարունակական կլինի

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Բելառուսի զինված ուժերի երկկողմ համագործակցության և փոխգործակցության շրջանակներում բոլոր աշխատանքները պարտաճանաչ կերպով իրականացվում են: ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Բելառուսի ՊՆ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը: «Մենք մեր աշխատանքները սկսել ենք օգոստոսի 16-ին ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում: Այսօր երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում մենք կաշխատենք մի շարք հարցերի շուրջ: Այսօր խոսքը գնում է ոչ միայն հայ և բելառուս ժողովուրդների, մեր երկրների նախագահների բարեկամության մասին, այլ մենք խոսում ենք այն մասին, որ երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության և փոխգործակցության շրջանակներում բոլոր աշխատանքները պարտաճանաչ կերպով կատարվում են՝  պաշտպանության նախարարների կամքի շնորհիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Անդրեյ Ռավկովը:

Նա վստահություն հայտնեց, որ երկու երկրների զինված ուժերի սերտ համագործակցությունը կշարունակվի՝ ընդգծելով, որ այդ համագործակցության ճանապարհին կարող են առաջանալ նաև խնդիրներ, որոնք լուծում կստանան ամենակարճ ժամկետում: «Այն խնդիրները, որոնք առաջացել են, կարող են նորից առաջանալ, որովհետև հենց խնդիրները լուծելու ճանապարհով ենք մենք առաջ շարժվում: Դրանք կլուծվեն ամենակարճ ժամկետում»,- ասաց Բելառուսի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Ռավկովը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին և փոխանցեց բելառուս ժողովրդի ջերմ ողջույններն ու ամենաբարեկամական մաղթանքները: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում: Սա հին հող է, որտեղ ապրում է հրաշալի և աշխատասեր ժողովուրդ, որն էլ իր հերթին ունի սեփական երկրի անվտանգությունն ապահովելու վրա կենտրոնացած զինված ուժեր: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, անձամբ Հայաստանի պաշտպանության նախարարին՝ ջերմ ընդունելության համար և Բելառուսի անունից փոխանցել ջերմագին ողջույններ և ամենաբարեկամական մաղթանքները»,- նշեց Անդրեյ Ռավկովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am