Վարդավառի լճում քաղաքացի է ջրահեղձ եղել
16:43, 30 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Էրեբունի վարչական շրջանում Վարդավառի լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հուլիսի 30-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի լճում քաղաքացին ջրահեղձ է լինում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ջրից դուրս են բերել 1988 թ.ծնված Է. Ղ.-ի դին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում