Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Տարվա առաջին կեսին կատարվել են 238 միլիարդ դրամի շինարարություն և շինմոնտաժային աշխատանքներ

Տարվա առաջին կեսին կատարվել են 238 միլիարդ դրամի շինարարություն և շինմոնտաժային 
աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016թ. առաջին կիսամյակում շինարարության ծավալը գումարային արտահայտմամբ կազմել է 125 միլիարդ 088.3 միլիոն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կիսամյակային ամփոփ տվյալներից, այս ցուցանիշը 7.8 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Շինարարության վրա ծախսված գումարի 10.3 տոկոսը պետական բյուջեի հաշվին է, 16.5 տոկոսը` միջազգային վարկերի, 1.5-ը` համայնքային միջոցների, 46.7 տոկոսը` կազմակերպությունների միջոցների, 2.1 տոկոսը` օտարերկրյա ներդրողների, 23.4-ը` բնակչության հաշվին:

Նշյալ ժամանակաշրջանում կատարվել են 113 միլիարդ 911.2 միլիոն դրամի շինմոնտաժային աշխատանքներ: Այս ցուցանիշը 2015-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 2 տոկոսով: Շինմոնտաժային աշխատանքների վրա ծախսված գումարների 11 տոկոսը պետբյուջեի հաշվին է, 16.7 տոկոսը` միջազգային վարկերի, 1.7 տոկոսը` համայնքային միջոցների, 45-ը` կազմակերպությունների միջոցների, 1-ը` օտարերկրյա ներդրողների, 23.8 տոկոսը` բնակչության:

2016-ի առաջին կեսին շահագործման է հանձնվել 129 բնակելի շենք` 33 հազար 126 քառակուսի մետր մակերեսով: 127-ը (29 հազար 216 քառ. մետր մակերեսով) կառուցվել է բնակիչների հաշվին, 2-ը(3 հազար 910 քառ. մետր)` կազմակերպությունների միջոցների:

Շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսը ՀՀ տարածքից ամենամեծ արտահայտումն ունի Երևանում` կազմելով ամբողջի 65.5 տոկոսը, Կոտայքում` 11.8 տոկոս, Արագածոտնում`6.7, Արարատում` 6.3 տոկոս: Ամենաքիչը` Սյունիքում է` 0.3 տոկոս, Շիրակում` 0.7 տոկոս, Վայոց ձորում, Գեղարքունիքում` 1.4-ական տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am