Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանը չի բացառել ԱՄՆ մասնակցությունը հեղաշրջման փորձի կազմակերպմանը

Էրդողանը չի բացառել ԱՄՆ մասնակցությունը հեղաշրջման փորձի կազմակերպմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել ու սուր քննադատության է  արժանացրել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոթելի հայտարարությունը, որով նա մտահոգություն էր հայտնել Ամերիկայի հետ համագործակցող մի շարք թուրք զինվորականների ձերբակալության կապակցությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղակացնում է РИА Новости-ն:

«Ամբողջ աշխարհն է տեսնում, որ մենք ժողովրդավարության կողմնակիցն ենք,  սակայն ինչ-որ մեկն անհանգստանում է այն մարդկանց համար, ովքեր ճաղերի հետեւում են: Ամերիկյան գերատեսչություններից մի  գեներալ ասում է, որ բանտ են գցում իր հետ կապի մեջ գտնվող զինվորականներին: Դա քո գործը չէ. ո՞վ ես դու»,- հայտարարել է էրդողանը` չբացառելով, որ ձախողված հեղաշրջման հետեւում կանգնած է ԱՄՆ-ն:

«Մեր ժողովուրդը տեսնում է ամեն ինչ: Նա, ով անում է նման հայտարարությյուններ, բացահայտում է ինքն իրեն»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 246 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 2185 է: Հեղաշրջման փորձ կազմակերպելու համար Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am