Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ է անում մշտապես տեսադաշտում պահել դեռահասներին

Ոստիկանությունը հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ է անում մշտապես տեսադաշտում պահել դեռահասներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Խորենացի փողոցում, ապա և Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքներին մասնակցում են նաև անչափահասներ: Նման միջոցառումներին նրանց հետագա մասնակցության դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ հիշեցնելով, որ դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները:

«Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, կարող են վնասել երեխաներին: Անչափահասների համար մտահոգությունը խիստ իրական ու հիմնավոր է: Ուստի դիմում ենք ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք մասնակցել հանրահավաքին: Հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին: Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է»,- գրել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am