Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեկ շաբաթում բանկերի կողմից գնվել է 92.9 միլիոն և վաճառվել 96.6 միլիոն դոլար

Մեկ շաբաթում բանկերի կողմից գնվել է 92.9 միլիոն և վաճառվել 96.6 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 92 միլիոն 915 հազար 346 դոլար 475,52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 96 միլիոն 644 հազար 384 ԱՄՆ դոլար 476.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 476.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11 միլիոն 912 հազար 814 EUR 522.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 14 միլիոն 521 հազար 530 EUR 527.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 995 միլիոն 050 հազար 879 ՌԴ ռուբլի 7,21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 431 միլիոն 852 հազար 501 ՌԴ ռուբլի 7,31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.4 մլն ԱՄՆ դոլար


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am