Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ալավերդիում 2,5 խմ մեծության քարն ընկել է 11-ամյա երեխայի վրա. նա մահացել է

Ալավերդիում 2,5 խմ մեծության քարն ընկել է 11-ամյա երեխայի վրա. նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին` ժամը 16.23-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարզվել է, որ «Սանահին» կայարան թաղամասի հյուսիս-արևելյան հատվածում ընկած «Քարհանքեր» կոչվող տարածքում մոտ 2,5 խմ մեծության քարն ընկել է 2005 թ. ծնված Գ. Դ.-ի վրա:

Ժամը 17.04-ին փրկարարները քարի տակից դուրս են բերել Դ. Գ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am