Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նորք-Մարաշի հեծանվորդները նվաճել են Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթը

 Նորք-Մարաշի հեծանվորդները նվաճել են Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի «Հեծանվավազք» մարզաձևում հաղթել է Նորք-Մարաշ վարչական շրջանը ներկայացնող հեծանվորդների եռյակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրորդը նուբարաշենցի հեծանվորդների եռյակն է, իսկ մրցանակային եռյակը եզրափակել է Աջափնյակ վարչական շրջանի հեծանվորդների թիմը: Առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Պարգևատրվել են նաև առանձին վարժություններում լավագույնը ճանաչված հեծանվորդները:

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնում լավագույնները դեռևս հայտնի չեն շախմատ, շաշկի և  ատլետիկա մարզաձևերից: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

Բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am