Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաշար Ասադը հրամանագիր Է ստորագրել զինված խմբավորումների հանձնված մասնակիցների համաներման մասին

Բաշար Ասադը հրամանագիր Է ստորագրել զինված խմբավորումների հանձնված 
մասնակիցների համաներման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամամնագիր Է ստորագրել բոլոր զինված, ինչպես նաեւ ավելի վաղ դատական պատիժց  խուսափած անձանց համաներման մասին, եթե նրանք իրենք կհանձնվեն եւ վայր կդնդն զենքը, ինչպես նաեւ ազատ կարձակեն իրենց կողմից բռնի պահվող անձանց: Համապատասխան փաստաթուղթը հուլիսի 28-ին հրապարկել Է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Հրամանագրում նշված Է, որ նրանց, ովքեր համաձայն են կատարելու այս պայմանները, ոչ մի կարգի մեղադրանքներ չեն առաջադրվի:

Փաստաթուղթն ուժ ունի հրապարակման օրվանից երեք ամսվա ընթացքում: Այն անձանց համար, ովքեր ուժով պահում են քաղաքացիների եւ պատրաստ են նրանց ազատ արձակելու առանց որեւիցե պայմանի, նախագահի համաներումը կգործի մեկ ամսվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am