Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սպանություն Չարենցավանում. կասկածյալը ձերբակալվել է

 Սպանություն Չարենցավանում. կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավան քաղաքի բնակիչ Գ.Մանվելյանի սպանության դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է և ձերբակալվել։

2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնի բազմակի ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Չարենցավան քաղաքի բնակիչ 31-ամյա Գ. Մանվելյանը։ Վերջինս, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Գ. Մանվելյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի շենքերից մեկի 5-րդ հարկի աստիճանահարթակում հարևանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Հարևանը հայտնաբերվել է և ձերբակալվել։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am