Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախարար Արմեն Մուրադյանը փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, սակայն իրավապահները թույլ չեն տվել

Նախարար Արմեն Մուրադյանը փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, սակայն 
իրավապահները թույլ չեն տվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը փորձել է մուտք գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, որը հուլիսի 17-ից գրավված է զինված խմբի կողմից: ՀՀ առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նա նպատակ ուներ քննարկել գնդի տարածքում վիրավորների բուժօգնության կազմակերպման և պատանդ բժիշկների ազատ արձակման հարցը: «Իրավապահները, սակայն, թույլ չեն տվել, որ նախարարն այցելի տարածք: Նախարարն արդեն վերադարձել է»,-ասացին նախարարությունից:

Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա երկու վիրավոր:Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել:Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները: Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար: «Շտապօգնության» բժիշկներն առաջարկել են ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի վիրավոր անդամներին տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանք մերժել են: Զինված խմբի անդամները պահանջել են, որ Առողջապահության նախարարը ներկայանա և տեղում վիրահատություններ կազմակերպվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am