Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 27.07.2016

Սպասվող լրահոս. 27.07.2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ոստիկանության Երևանի ՊՊԾ գնդում տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ լրատվամիջոցների գլխագրերում: Զարգացումներ են գրանցվում թե գնդի տարածքում, թե դրանից դուրս: Այսօր` հուլիսի 27-ին` փորձագետները, քաղաքական, հասարակական գործիչները կշարունակեն վերլուծել երևանյան թեժ զարգացումները: Կշարունակվեն ՊՊԾ գնդի տարածքի հարևանությամբ կազմակերպվող ցույցերը: Իրավապահ մարմինները տեղեկություններ կհաղորդեն տիրող իրավիճակի վերաբերյալ, իսկ Առողջապահության նախարարությունն էլ կիրազեկի վիրավորված անձանց առողջական վիճակի մասին:  

Երևանում այսօր կքննարկվեն Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի խնդիրները և հետևանքները Հայաստանի անվտանգության համատեքստում: Հատկապես, այդ ամենը կդիտարկվի Լեռնային Ղարաբաղի շուրջ 2016թ. ապրիլին տեղի ունեցած բախումների լույսի ներքո, ինչպես նաև կգնահատվեն Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ խորացող հարաբերություններն ու գործողությունները: Այդ նպատակով կանցկացվի  «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո. հետևանքները Հայաստանի համար» խորագրով սեմինար:  

Հեղաշրջման ձախողված փորձից  հետո Թուրքիայում ձերբակալությունները շարունակվում են: Միջազգային մամուլն էլ ահազանգում է ձերբակալվածներին կտտանքների ենթարկելու մասին: Ինչպիսի՞ երկիր է դառնում Թուրքիան հեղաշրջումից հետո, երկրի ներսում ծավալվող զարգացումներն ի՞նչ ազդեցություն կարող են թողնել տարածաշրջանային գործընթացների վրա: Հայ փորձագետները կանդրադառնան այս գործընթացներին:

Լողափնյա սեզոնը նոր է բացվել, և արդեն ջրահեղձման դեպքեր են արձանագրվել: Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Արմեն Ճզմաչյանը կանդրադառնա լողափերում հանգիստը կազմակերպելու կանոններին, կներկայացնի վիճակագրություն  ջրահեղձումների վերաբերյալ:

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում կանցկացվի հանրային միջոցառում` կապված կանանց իրավունքների և հիմնախնդիրների հետ: Նախաձեռնողը «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն է: Միջոցառման ընթացքում լինելու են տեղեկատվական, երաժշտական և թատերական անկյուններ, ինչպես նաև թեմատիկ ցուցահանդես:

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 130-ամյակին: Առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակում կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև հնդկական և պարսկական որմնանկարների ընդօրինակություններ: Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի թանգարաններում, իսկ զգալի մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am